ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Օրերս լրատվամիջոցներում հարցադրում էր արվել, թե ՆԳՆ ոստիկանությունն ինչու է ծառայողական ավտոմեքենաների ապահովագրումն իրականացրել մեկ կոնկրետ կազմակերպության հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Հայտնում ենք, որ ՆԳՆ ոստիկանության ավտոմեքենաների ապահովագրության ծառայության ձեռք բերումն իրականացվել է ՀՀ կառավարության 05.05.2017 թ. 526-Ն որոշման 23-րդ կետի 4-րդ ենթակետի աղյուսակի 18-րդ տողի և ՀՀ գնումների մասին օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու եղանակով:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից պաշտոնական հարցումներ են արվել ապահովագրական ընկերություններին, և ստացված պատասխանների համաձայն՝ ամենամատչելի առաջարկ ներկայացրել է ՍԻԼ Ինշուրանս ընկերությունը:
Մասնավորապես. ԿԱՍԿՈ ապահովագրության համար ավտոմեքենաների արժեքի.
Նաիրի Ինշուրանս – 2.8 տոկոս,
Արմենիա Ինշուրանս- 5.5 տոկոս,
ՍԻԼ Ինշուրանս – 1.7 տոկոս,
Ինգո Արմենիա – Շկոդան ա/մ – 7 տոկոս,
Տոյոտա ա/մ – 2.4 տոկոս,
ՌԵՍՍՈ ընկերություն – 3.2 տոկոս,
ՌոսԳոսՍտրախ – 2.5 տոկոս:
ԱՊՊԱ տեսակի ապահովագրության համար ՍԻԼ Ինշուրանս ընկերությունը 2.5 մլն դրամով ավելի ցածր գին է առաջարկել, քան մյուս ընկերությունները:
Վերոնշյալ գնառաջարկների հետ միասին ներկայացվել են նաև ոչ պայմանական չհատուցվող գումարի չափի վերաբերյալ առաջարկներ, որոնցից նվազագույնը եղել է Սիլ Ինշուրանս ընկերության կողմից ներկայացվածը, այն է՝ 30.000 ՀՀ դրամի չափով:
Մանրամասն՝ այստեղ։
--00—ՅՄ