ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Հայաստանը կողմ է, որպեսզի միջազգային տեսանալի մեխանիզմի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի և Բաքվի միջև։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը նշեց, որ Հայաստանը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ․ «Այս մեխանիզմը կարող է անդրադարձ լինել խաղաղության պայմանագրում, որի շուրջ բանակցություններ են ընթանում»,-ասաց նա։
Խոսելով Ադբեջանի կողմից Հայաստանին փոխանցված խաղաղության պայմանագրի հերթական առաջարկի մասին, Գրիգորյանը նշեց, որ հիմա հայկական կողմն է աշխատում, հնարավորինս շուտ տեքստը պատրաստ կլինի և Հայաստանն այն կփոխանցի ադրբեջանական կողմին․ «Այս պահին չեմ կարող ասել, թե այդ փոխանցումն ինչպես տեղի կունենա, բայց երբ հստակություն լինի հանրությունը կտեղեկացվի այդ մասին»։
Մանրամասն՝ տեսանյութում։
--00—ՅՄ