ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։
Քննարկվել են հանցավորության դեմ պայքարում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Վարչապետն անդրադարձել է ՀՀ ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումներին ու ծրագրերին` հույս հայտնելով, որ այս ուղղությամբ ևս համագործակցությունը կզարգանա:
Քեթրին դը Բոլն արդյունավետ է գնահատել ՀՀ իրավապահ մարմինների հետ գործակցությունը և ընդգծել Եվրոպոլի պատրաստակամությունը` շարունակելու սերտ աշխատանքը հայ գործընկերների հետ:
--00—ՅՄ