ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 20, 24News
Թուրքիայում շարունակում են արձանագրել և հաշվարկել ավերիչ երկրաշարժի նյութական կորուստները։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Թուրքական լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունների համաձայն՝ մինչ այս պահը ուսումնասիրվել է 917.000 շենք-շինություն, որոնցից 118.000-ը քանդված ու վթարային են, հետևաբար անհապաղ ապամոնտաժման կարիք ունեն:
Թուրքիայի Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրատ Քուրումը հայտնել է, որ կառուցվելիք նոր շինությունները լինելու են առավելագույնը 4 հարկանի:
Նշենք, որ Հաթայը Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժներից ամենաշատ տուժած նահանգներից մեկն է:
--00—ՅՄ