ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24 News
Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցի հարակից տարածքում շարունակվում են երեք բնակելի շենքերից բաղկացած թաղամասի կառուցապատման աշխատանքները։
Այս մասին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից:
Շենքերից մեկում, որի կառուցապատումն իրականացվում է «Պանտ» ՍՊ շինարարական ընկերության կողմից, ներկայումս կատարվում են երկրորդ հարկի ծածկի կառուցման և ներքին պատերի շարման աշխատանքները։
Նախագծի համաձայն՝ շենքը կլինի 12 հարկանի՝ բաղկացած 12 երկու սենյականոց, 24 երեք սենյականոց և 12 չորս սենյականոց բնակարաններից։
Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
--00—ՄՀ