ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունից մոտ 7 ամիս անց ձերբակալվել է կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան: Տեղեկությունը 24News-ին փոխանցեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
Այլ մանրամասներ Խաչատրյանը չհայտնեց։ 2022-ի օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից 16 մարդ էր մահացել։
--00—ԱՊ