ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
ՏՏԳՇՄՊ հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։
Աղբահանության իրականացման հետ կապված ինձ մոտ առկա են մի շարք մտահոգություններ, որոնց բարձրաձայնեցի հանձնաժողովի նիստի ժամանակ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․
«Մասնավորապես՝
ՀՀ-ում շարունակում է գերխնդիր մնալ գետերի շարունակական աղտոտումը՝ ինչպես կենցաղային աղբով, այնպես էլ հարակից սննդի և այլ օբյեկտների գործունեության արդյունքում։ Այսպիսի խոսուն օրինակ է Տավուշի մարզի Աղստև գետը։
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը խոստացել էր, որ կլուծի մայրուղիների և միջհամայնքային ճանապարհների աղբի կուտակման խնդիրը։ Այս հարցը ևս մնացել է առկախ։
Հին աղբավայրերի թեմայով հարցին ի պատասխան, ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը խոստացավ, որ առաջիկայում, մինչ նոր աղբավայրերի կառուցումը, հները կցանկապատվեն և ավելի պատշաճ տեսքի կբերվեն։
Հաճախ ենք ականատես լինում, թե ինչպես են դյուրությամբ վնասվում և շարքից դուրս գալիս տեղադրված աղբամանները։ Այս ամենից խուսափելու համար կարելի է անցնել մետաղական աղբամաններին կամ տեղադրել առավել որակյալ պլաստմասսե աղբամաններ։
Անհրաժեշտ է ավելացնել նաև աղբամանների քանակը։ Սա ևս նպաստող գործոն կհանդիսանա ավելի մաքուր համայքներ ունենալուն»,- ընդգծել է նա։
--00—ՍՊ