ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News
Նիկոլ Փաշինյանի ապազգային, հակահայկական և անբարոյական հայտարարությունների արդյունքում Բաքվում գտնվող ռազմաքաղաքական մեր ղեկավարության քրեական գործերն ավելանում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ նշելով, որ տարբեր ժամանակահատվածներում դիմել է ԱԳՆ-ին՝ պարզելու համար, թե ինչ են անում, որպեսզի մեր գերիները ազատ արձակվեն։
«Գեթ մեկ նախադասություն չեք գտնի, թե ինչ են անում այս իշխանույթյուններն այդ ուղղությամբ, միայն սուտ և կեղծիք է։ Մարդ կա 2020 թվականից պահվում է Բաքվում, այդ ամբողջ պատասխանատվությունն այս իշխանության ուսերին է»,- նշել է Դանիելյանը։
--00—ՅՄ