ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագան Կոժիչի հետ հանդիպմանը կրկին կեղծ հայտարարություններ է արել, թե իբր Լաչինի միջանցքը փակ չէ: Հանդիպման մանրամասները ներկայացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Հաշվի առնելով, որ վերջին ամիսներին Լաչինի ճանապարհով 3000-ից ավելի ավտոմեքենա է անցել, և այլ փաստեր, որևէ հիմք չկա Հայաստանի այն պնդումների համար, թե Ադրբեջանը փակել է Լաչինի ճանապարհը, հայ բնակիչների դեմ շրջափակում է կիրառվել, և որ մարդասիրական լարված իրավիճակ է»,- ասել է Բայրամովը:
Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապաշրջափակել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը:
--00—ԼՄ