ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն այսօր ընդունել է Մեքսիկական Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Էդուարդո Վիլյեգաս Մեխիասին (նստավայրը՝ ք. Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման առթիվ:
ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ և մաղթել բեղմնավոր գործունեություն, որը կնպաստի երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հարաբերությունների հետագա ընդլայնմանը: Դեսպան Վիլյեգասը հայտնել է իր հանձնառությունը՝ առավելագույն ջանքերը գործադրելու հայ-մեքսիկական համագործակցությունը զարգացնելու համար։
Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կողմերը կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների, միջխորհրդարանական կապերի և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական շփումների ակտիվացումը:
--00—ԼՄ