ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
Մարդու իրավունքների պաշտանության միջազգային կազմակերպությունը` «Human Rights Watch»-ը զեկույց է պատրաստել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմական գործողությունների և դրա հետևանքների վերաբերյալ, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Մասնավորապես նշվում է, որ հոկտեմբերի 5-10 ընկած ժամանակահատվածում Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող քրդական ուժերի դեմ իրականացրած ռազմական գործողությունների հետևանքով այդ շրջանում հումանիտար աղետն ավելի է խորացել։
Ընդգծվում է, որ ռազմական գործողությունների հետևանքով տեղի խաղաղ բնակչության խնդիրները՝ կապված ջրի հասանելիության հետ, ավելի են բարդացել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ