ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդրողանը իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության ժողովի ընթացքում, անդրադառնալով ընտրությունների օրվա հետ կապված ընդդիմադիրների քննադատությանն, ակնարկել է, որ օրն անփոփոխ է, այն կկայանա մայիսի 14-ին: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Մասնավորապես ավերիչ երկրաշարժից հետո ընդդիմադիրները շրջանառում էին խոսակցություններ՝ ընտրությունների տեղափոխման անհրաժեշտության մասին, որոնց ի պատասխան Էրդողանն ասել է.
«Լա՛վ իմացեք, որ թուրք ժողովուրդը մայիսի 14-ին անելու է այն, ինչն անհրաժեշտ է»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ