ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
Հունաստանի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Կոստաս Կարամանլիսը հրաժարական է տվել այսօր գնացքների մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական վթարից հետո, որի հետևանքով 36 մարդ է զոհվել, 130-ը՝ վիրավորվել:
«Այս ամենը շատ ծանր է բոլորիս և նաև անձամբ իմ համար։ Այսպիսի ողբերգությունից հետո անհնար է ապրել այնպես, ասես այն տեղի չի ունեցել»,- ասել է նա։
Նախարարն իր վրա է վերցրել տեղի ունեցածի քաղաքական պատասխանատվությունը։
--00—ՅՄ