ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում հաշվառված կամ այդ փաստացի բնակված, իրենց տները կորցրած քաղաքացիներին ՀՀ կառավարությունը կշարունակի օգնություն տրամադրել մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության՝ մարտի 2-ի նիստում։
Ըստ Սյունիքի մարզպետարանի՝ շահառուների ցուցակում ընդգրկված է 38 անձ, որից մեկը շահառու ընտանիքում 2022 թվականի հոկտեմբերին ծնված երեխա է:
--00—ԼՄ