ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Մարտի 1-ին ժամը 22:16-ին, ԱԻՊԾ Մարտունու շրջանային բաժնի «911» ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Գիշի համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
Հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու և կրակի տարածումը կանխելու նպատակով, անմիջապես դեպքի վայր է մեկնել Մարտունու հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջների արագ արձագանքման և հմուտ գործողությունների շնորհիվ հրդեհը մեկուսացվել է ժամը 23:00-ին, լիկվիդացվել` 23:25-ին: Այրվել է չոր խոտատարածք և թփեր:
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհների դեպքերը հաճախակի են դառնում, հատկապես տարվա այս սեզոնին: Ռիսկերն աճում են կլիմայի փոփոխության պատճառով:
Չվերահսկվող կրակը և դրա տարածումը կարող է հանգեցնել ինչպես մարդկային կորուստների, այնպես էլ խոցելի դարձնել երկրի էկոհամակարգը:
ԱԻ ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
--00—ՅՄ