ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1989թ․ ծնված, 2012 թ.-ից պատիժը կրող Գ. Ս.-ի ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով մարտի 03-ին՝ ժամը 03։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն: Ժամը 03։20-ի սահմաններում շտապօգնության բրիգադի կողմից արձանագրվել է դատապարտյալ Գ. Ս.-ի կենսաբանական մահը: Այս մասին հաղորդում է Քրեակատարողական ծառայությունը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Դեպքի առնչությամբ shamshyan.com-ը հայտնում է, որ Գ. Սարգսյանը 2012 թվականին Արարատի մարզում գողություն անելիս է եղել, երբ դուրս է եկել ու նրա առջև է հայտնվել այն տան սեփականետրը, ում տանից նա կատարել էր գողություն, ինչից հետո Գ. Սարգսյանը դաժան ծեծի էր ենթարկել տան տիրոջն ու անգամ կտրել պարանոցը:
Այդ ամենի համար նա ՀՀ Նախկին քրեական օրենսգրքի 175 և 104 հոդվածի հատկանիշներով դատապարտվել էր ու երկար ժամանակ իր պատժն էր կրում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում:
--00—ԼՄ