ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովն այսօր քննարկում է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագծերը։ Այս մասին հայտնում է Aliq.ge-ն։
Հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին երկու անգամ տեխնիկական ընդմիջում է հայտարարել պատգամավորների բողոքի ու բղավոցների պատճառով։ 10 պատգամավորներ նախազգուշացում են ստացել, մի քանիսը լքել են դահլիճը։
Հանձնաժողովի նախագահի պահանջով հեռացվել են Սալոմե Սամադաշվիլին, Խաթունա Սամնիձեն, Թամար Կորձայան, Լևան Խաբեիշվիլին և Գիորգի Վաշաձեն։
«Սա ռուսական օրենք է, խոսնակը ստում է, սա ռուսական օրենք է»,- քննարկման սկզբում այսպես արձագանքեցին ընդդիմադիր պատգամավորները։
Խորհրդարանի շենքում ձեռնարկվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ՝ արգելափակվել է Իրավական հարցերի հանձնաժողով տանող միջանցքը, լրագրողներին թույլ չեն տալիս մտնել դահլիճ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ