ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Հարավային Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Լուիս Բոնոյին, որն առաջին պաշտոնական այցով տարածաշրջանում է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բոնոն ժամանել է Ադրբեջան և որ սպասվում են մի շարք հանդիպումներ պաշտոնյաների հետ, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի քննարկում։
Բոնոն կայցելի նաև Վրաստան և Հայաստան։
Նշենք, որ սա պաշտոնյայի առաջին պաշտոնական այցն է տարածաշրջան։
--00—ԶՀ