ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հեռավար հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին, որի շրջանակում անդրադարձել է մարտի 5-ին տեղի ունեցած դիվերսիային՝ այն որակելով «ահաբեկչություն»:
Ըստ նրա՝ դիվերսիայի դիմելով՝ Ադրբեջանը բացահայտ ցույց է տվել, որ Արցախը արտաքին աշխարհի հետ կապվելու որևէ տարբերակ ունենալ չի կարող։
Գուրգեն Ներսիսյանն անդրադարձել է նաև միջազգային հանրության պահվածքին՝ այն որակելով «անընդունելի»։
«Դիմադրողականություն ստուգելու տեղ այլևս չկա, ոչ զիջելու և ոչ էլ չպայքարելու հնարավորություն կա: Այսուհետ միակ ճանապարհը սեփական ընտանիքում, սեփական հողի վրա պայքարելն է մինչև վերջ․ դա պետք է գիտակցեն թե՛ Ադրբեջանը, թե՛ արդբեջանա-ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմամբ զբաղվող միջազգային դերակատարները»,- ասել է պետնախարարը:
Գուրգեն Ներսիսյանը պատասխանել է նաև միջազգային փաստահավաք առաքելության անհրաժեշտության մասին հարցին։
«Միջազգային հանրության մոտ եթե ցանկություն լիներ, նրանք անմիջապես կգային՝ սեփական աչքով տեսնելու, թե ինչպես է ապրում շրջափակված 120․000 հայ բնակչությունը։
Արդյոք ճանապարհը կամ միջանցքը հասանելի՞ է, արդյոք ունե՞նք կապ արտաքին աշխարհի հետ և թե նվազագույն պարենի պաշարն ապահովելու համար ինչերի միջով ենք ստիպված անցնել», - նշել է Գուրգեն Ներսիսյանը:
Մանրամասները՝ այստեղ։
Հիշեցնենք՝ մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով սպանվել է ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության 3 ծառայող, վիավորվել է 1 մարդ։
--00—ԼՄ