ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի նորանշանակ ղեկավարի և աշխատակազմի աշխատողների մասնակցությամբ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Քննարկվել են խաղաղապահների հետ համագործակցության ուղղությունները, աշխատանքի կազմակերպման եղանակները, Կենտրոնի իրավասությանը վերաբերող հարցերի կապակցությամբ որոշումներ ընդունելու սկզբունքներն ու մոտեցումները, գործունեությունը իրավական կարգավորման ենթարկելու հետ կապված հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
--00—ՍՊ