ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Անկարայում ընթացող «Թյուրքական երկրների միության» համաժողովի ժամանակ հայտարարել է, թե իբր Հայաստանն Արցախում (ձևակերպումը՝ խմբագրությանը, օգտագործվել է «Ղարաբաղ» եզրույթը) պահպանում է «անօրինական զինված խմբավորումներ ու քրեածին տարրեր»։
Ադրբեջանի նախագահի հերթական մտացածին հայտարարությունը տարածում են տեղական լրատվամիջոցները։
«Չնայած Հայաստանը Պրահայում ու Սոչիում 2022 թ․-ին ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, սակայն ամբողջությամբ դուրս չի բերել իր զորքերն Ադրբեջանի տարածքից։ Ղարաբաղում մնում են անօրինական հայկական խմբավորումներ ու քրեածին տարրեր», - հայտարարել է նա։
Հարևան երկրի նախագահը, ում հետ մեր իշխանությունները «խաղաղության օրակարգ» են մշակում, նաև ասել է, թե իբր Հայաստանը խուսափում է բացել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», ու հոխորտացել, թե Երևանը պետք է դրա համար պատասխանատվություն կրի։
--00—ԼՄ