ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News
Կարապետ Մանվելյանին պարտված ադրբեջանցի ըմբիշ Ռահիմ Հասանովը հրաժարվել է սեղմել նրա ձեռքը և հարվածել է Հայաստանի ներկայացուցչին:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեղում որակազրկել է ադրբեջանցի մարտիկին՝ հայ մրցակցի հանդեպ ոչ սպորտային և ագրեսիվ վարքի համար։
Հիշեցնենք, որ Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը քառորդ եզրափակչում վստահ հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ և դուրս է եկել կիսաեզրափակիչ։
--00—ՅՄ