ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Մարզական վճռաբեկ դատարանի որոշմամբ Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի տասնմեկակի չեմպիոն, 28-ամյա չինացի լողորդ Սուն Յանը հակադոպինգային կանոնների խախտման համար 8 տարով որակազրկվել է։
Չինացի մարզիկը 2018 թ․ ստուգամն ժամանակ կոտրել էր դոպինգի նմուշի սրվակը։
Ջրային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիան չէր պատժել մարզիկին, սակայն Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը բողոքարկել էր Մարզական վճռաբեկ դատարան և հասել Սուն Յանի որակազրկման մասին որոշմանը։
2014 թվականին Սուն Յանն արգելված դեղամիջոց օգտագործելու համար որակազրկվել էր երեք ամսով։ Երկրորդ անգամ հակադոպինգային կանոնները խախտելու համար Մարզական վճռաբեկ դատարանը կիրառել է առավելագույն պատիժ՝ 8 տարի։