ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաջողությամբ ավարտել է «Բավարիայի» երկրորդ թիմի հայազգի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի հետ բանակցությունները: Այս մասին հայտնում է մարզական լրագրող Սենիկ Կարա-Պողոսյանը, փոխանցում է Armsport.am-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 19-ամյա հարձակվողը շուտով միանա մեր Ազգային հավաքականին:
Հրանտ-Լեոնը շուտով կժամանի Երևան, որպեսզի մասնակցի Թուրքիայի հետ կայանալիք խաղին:
--00—ՅՄ