Թե ինչպիսի «գոռոց» կբարձրացնի «հայկական նյուրինբերգում», դատեք ինքներդ․ Հասրաթյանը՝ Փաշինյանի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

l-8alZokUjgB.jpg



Իրականում մենք պարտվեցինք եւ շարունակում ենք պարտվել, որովհետեւ ազգին առաջնորդել եւ առաջնորդում է ապազգային բախտախնդիր մեկը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊՆ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

«-Մենք պատերազմում պարտվեցինք, որովհետեւ բանակում աշխատում էր 5-րդ շարասյուն... Այսօր 50-ից ավելի զինվորականներ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ, որոնք աշխատում էին թշնամու օգտին, գտնվում են կալանքի տակ,-սա է, ըստ ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձի, 44-օրյա պատերազմում կրած մեր պարտության գլխավոր պատճառը...

Սա դեռ սկիզբն է... Սա նիկոլի ինքնաարդարացման «ճիչն» է հերթական մամուլի ասուլիսում: Իսկ, թե ինչպիսի «գոռոց» կբարձրացնի «հայկական նյուրինբերգում», դատեք ինքներդ...

Հ,գ.-  Իրականում ՄԵՆՔ պարտվեցինք եւ շարունակում ենք պարտվել, որովհետեւ ազգին առաջնորդել եւ առաջնորդում է ապազգային բախտախնդիր մեկը, որովհետեւ այդ բախտախնդիրը ոչ միայն անհայրենիք է, այլ նաեւ երեկ եւ այսօր թշմամու օգտին աշխատող...»,- գրել է նա:

--00—ԶՀ