ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Արցախի Հանրապետությունում 2022 թվականին իրականացված շինարարությունը կազմել է շուրջ 64 միլիարդ դրամ։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ ամփոփելով 2022 թվականի սոցիալ-տնտեսաան ցուցանիշները։
«Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը նվազել է 14,6 տոկոսով։ Ըստ ֆինանսավորման աղբյուրների՝ աճել են միայն պետական և համայնքային բյուջեների միջոցներով իրականացված շինարարության ծավալները, իսկ մյուսների դեպքում, 2021 թվականի համեմատ, այդ ցուցանիշը նվազել է։ Իրականացված շինարարության շուրջ 52 տոկոսը կատարվել է պետական բյուջեի միջոցներով, 25 տոկոսը՝ մարդասիրական օգնության, 18,7 տոկոսը՝ կազմակերպության միջոցներով»,-մանրամասնել է ԱՎԾ նախագահը՝ հավելելով, որ ըստ գործունեության տեսակների հիմնական մասնաբաժինը՝ 43,6 տոկոսը, կազմել է անշարժ գույքի գործունեության ոլորտը՝ բնակարանաշինությունը: