Ստուգայցեր են իրականացվել Երևանի 20 ժամանցի կենտրոններում․ 16-ը գործում էին առանց փաստաթղթերի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

Փետրվարի լույս 17-ի գիշերը Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի և տարածքային ստորաբաժանումների ծառայողները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում գործունեություն ծավալող շուրջ 20 ժամանցի վայրեր։

Այդ հաստատություններից 16-ը գործունեություն է ծավալել առանց համապատասխան փաստաթղթերի։

Օրինախախտումների փաստերով հարուցվել են վարչական վարույթներ։ Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։ 

--00—ԼՄ