ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News
Դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր, նրա մոտ դրական տեղաշարժ չկա։
Այս մասին 24News-ին ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը։ Կիրակոսյանը վերակենդանացման բաժանմունքում է։
Մարտի 18-ին հայտնի էր դարձել, որ դերասանուհին շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։ Հետազոտություններ անցնելուց հետո նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ։
--00—ԶՀ