Իմ կյանքում մարդ կա, երջանիկ եմ նրա կողքին, երբ ժամանակը գա՝ կբարձրաձայնեմ․ դերասանուհի Անի Լուպե

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 18, 24News

24News-ի «Ռանդևու» հաղորդման հյուրն է դերասանուհի, երգչուհի Անի Լուպեն։ Խոսելով Կամերային թատրոնում այլևս չաշխատելու մասին՝ դերասանուհին նշում է. «Ես ստացա թատրոնից այն, ինչն ինձ էր պետք, հիմա չեմ աշխատում»։ 

Հաղորդման ընթացքում Անի Լուպեն խոստովանել է, որ իր սիրտը զբաղված է ու այսօր իրեն երջանիկ է համարում. «Իմ կյանքում մարդ կա, երջանիկ եմ նրա կողքին, երբ ժամանակը գա, կբարձրաձայնեմ նրա անունը». նշում է դերասանուհին։ 

Հաղորդման ընթացքում զրուցել ենք անձնական կյանքի դժվարությունների, մայրանալ ցանկանալու և այլ թեմաների շուրջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ասատուր Ասլանյան

 

 --00—ԱՊ