Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ելույթն այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Թալիշ գյուղում Ադրբեջանի ղեկավարի ելույթն այլ կերպ, քան ագրեսիվ, դժվար է որակել: Այս մասին Կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։



«Թալիշ գյուղում տեղի ունեցածն Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականության հիմնարար և հիմնավոր ապացույց է: Այդ գյուղում սեփականության իրավունքով հայերի տները քանդում է Ադրբեջանը և կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ»,-նշեց Փաշինյանը։  



Հիշեցնենք, որ Ադրբեջանի ղեկավարը կրկին ագրեսիվ հայտարարություն է արել՝ նշելով․ «Եթե Հայաստանն ուզում է խաղաղ ապրել 29 000 քառակուսի կիլոմետրի վրա, պետք է Ղարաբաղը պաշտոնապես ճանաչի Ադրբեջանի կազմում և մեր պայմաններով կնքի խաղաղության պայմանագիր»։



--00—ԶՀ