ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News
Ավարտվեց Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 6-րդ խաղափուլը: Այսօր հաղթեցին Մարիամ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը: Այդ մասին տեղեկանում ենք Շախմատի ֆեդերացիայից։
Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը խաղում էին իրար դեմ և խաղը ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը 6 հնարավորից վաստակել են 4.5 միավոր:
--00—ՍՊ