ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում ավարտվեց 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ խաղափուլը:
4 խաղափուլից հետո գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ունեն 3.5 միավոր: Նրանք առաջատարին՝ Իտալիայի ներկայացուցչին, զիջում են ընդամենը 0,5 միավորով:
Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Արամ Հակոբյանը, Հայկ Մարտիրոսյանը և միջազգային վարպետ Արթուր Դավթյանը ունեն 3 միավոր:
5-րդ խաղափուլը կմեկնարկի մարտի 19-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:
--00--ԱՀ