ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News
Հուսով եմ, որ չնայած աշխարհաքաղաքական բարդ իրավիճակին, Բելառուսն ու Հունաստանը կպահպանեն երկու երկրների միջև կապերի զարգացմանն ուղղված փոխադարձ հետաքրքրությունը։ Այս մասին նշել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ այդ երկրի ժողովրդին հղած իր շնորհավորական ուղերձում։
«Վերահաստատում եմ Մինսկի շահագրգռվածությունը՝ վերականգնելու և խորացնելու փոխադարձ հարգանքի վրա հիմնված գործընկերային համագործակցությունը Աթենքի հետ՝ մի շարք ոլորտներում, ներառյալ առևտրատնտեսական, ներդրումային ու հումանիտար ոլորտներում»։
--00—ՅՄ