ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունը ճշտում է Ադրբեջանի կողմից 20 տարի ազատազրկման դատապարտված, Բաքվում բանտարկված լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանի սպանության մասին տեղեկությունը։ Այս մասին 24News-ին ասաց կառույցի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախկին նախարար, փաստաբան Արտակ Զեյնալյանը 24News-ին ասաց, որ դեռեւս չի կարող հաստատել կամ հերքել տեղեկությունը։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հետ կապ հաստատել չհաջողվեց։
Սակայն, 24News-ի հավաստի տեղեկություններով, Վիգեն Էուլջեքչյանը ողջ է, չի սպանվել։
Սերգեյ Առաքելյան
--00—ՍՊ