ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News
Բրոնխիտից ապաքինվելուց հետո Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է Սուրբ Պետրոսի հրապարակ՝ մասնակցելու Ծաղկազարդի կիրակիի արարողությանը, փոխանցում է «Reuters»-ը։
Աղբյուրը հիշեցնում է, որ 86-ամյա Հռոմի պապը չորեքշաբթի Գեմելիի հիվանդանոց էր տեղափոխվել շնչարգելության սրման պատճառով, սակայն արագ ապաքինվել էր հակաբիոտիկներով բուժումից հետո և արդեն շաբաթ օրը վերադարձել Վատիկանի իր նստավայրը։
--00—ԼՄ