ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News
Ադրբեջանում պատգամավոր Ֆազիլ Մուսթաֆայի դեմ մահափորձի փաստով կալանավորվել է 6 մարդ։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ նշելով, որ այլ անձանց հանդեպ հետաքննություն է վարվում։
Հիշեցնենք, որ մարտի 28-ի երեկոյան տեղի է ունեցել մահափորձ Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորի դեմ, իրավապահներն այն գնահատել են որպես «ահաբեկչական գործողություն»։
Հարուցվել է քրեական գործ «պետական գործչի կամ հասարակական գործչի դեմ մահափորձ՝ նրա ծառայողական կամ քաղաքական գործունեությունը դադարեցնելու կամ այդ գործունեության համար վրեժ լուծելու», և «անօրինական կերպով նախապես դավադրության մեջ մտած անձանց խմբի կողմից հրազեն, դրա համալրող մասեր, զինամթերք ձեռք բերելու, կրելու, պահելու» հոդվածներով։
--00—ՅՄ