ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 19, 24News
Ադրբեջան-Էստոնիա ֆուտբոլային խաղից հետո ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան իր մեկնաբանությունում նշում է, որ իրենց երկրի հավաքականը «անհոգի, կամազուրկ և հույսը պատահականությունների վրա դրած» է խաղում:
Ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
««Խաղացողների մեծ մասը ադրբեջացիներ են և շատ լավ կլիներ, որ նրանք հասկանային, որ Ադրբեջանի օգտին են խաղում...Օգտակար կլիներ, որ նստեիք ու բոլորով միասին դիտեիք Հայաստանի հավաքականի խաղը: Դա կարևոր է, որպեսզի տեսնեք, թե որքան պատասխանատվությամբ ու համառությամբ են նրանք խաղում Հայաստանի օգտին...»,–գրել է Մուստաֆան»»:
--00--ԶՀ