ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցումներ է ուղարկել ԲՀԿ-ական ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին, նրա երկու որդիներին՝ Արթուր եւ Հակոբ Մանուկյաններին, կնոջը՝ Աիդա Մանուկյանին, ԶԼՄ-ներին հայտնել են դատախազությունից։
Նրանք ապրիլի 26-ին հրավիրվել են դատախազություն՝ իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված ամփոփագրի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար։
--00—ԼՄ