ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News
Իրանի իշխանությունները հայտնել են Սպահանի նահանգում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա փոքր անօդաչու թռչող սարքով հարձակման անհաջող փորձի մասին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Tasnim գործակալությանը։
«Երեքշաբթի գիշերը փոքր ԱԹՍ-ն մոտենում էր Սպահանում Իրանի պաշտպանության նախարարության «Ամիր ալ Մոմենին» համալիրին: Իրանի պաշտպանական համակարգերի գործողությունների միջոցով հարձակումը հետ է մղվել», - գրում է գործակալությունը: Նշվում է, որ հակաօդային պաշտպանության համակարգերի օպերատիվ աշխատանքի շնորհիվ համալիրին վնաս չի հասցվել։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ