ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News
Իրանի հետախուզությունը ձերբակալել է Սպահան քաղաքում Իրանի պաշտպանության նախարարության ռազմական օբյեկտներից մեկի վրա հարձակման հեղինակներին, հաստատվել է Իսրայելի օգտին աշխատող գործակալների ներգրավվածությունը, հայտնում է Tasnim-ը՝ հղում անելով Իրանի տեղեկատվության (հետախուզության) նախարարության հայտարարությանը։
Հիշեցնենք, որ հունվարի 29-ի գիշերը ուժեղ պայթյուն է որոտացել Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Սպահան քաղաքում։ Ավելի ուշ երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել է իր ռազմական օբյեկտներից մեկի վրա ԱԹՍ-ներով հարձակման անհաջող փորձի մասին։
Անօդաչուներից մեկը խփվել է, մյուս երկուսն ընկել են պաշտպանական թակարդներն ու պայթել։
--00—ՅՄ