ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Չավուշօղլուն հայտարարել է Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպման ժամկետի մասին։ Նախատեսվում է այն անցկացնել մայիսի սկզբին՝ Մոսկվայում։ Գրում է Ria.ru-ն։
Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի՝ հանդիպումը նպատակ ունի վերակենդանացնել Սիրիայում քաղաքական կարգավորման գործընթացը․ «Սիրիայի հարցով ճանապարհային քարտեզը ենթադրում է Թուրքիայի, ՌԴ-ի, Սիրիայի և Իրանի առաջնորդների հանդիպում»։
Չավուշօղլուի փոխանցմամբ՝ նրանք ժամկետների մասին խոսել են Լավրովի՝ Թուրքիա այցի ժամանակ․ «Տեղեկատվությունը ստացել ենք ռուսական կողմից»,- ասել է նա։
--00—ՍՊ