ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13,24News
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը զգուշացնող հայտարարություն է տարածել Լիբանանում ապրող Թուրքիայի քաղաքացիների համար։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես արտաքին գերատեսչությունը խորհուրդ է տվել իր երկրի քաղաքացիներին հեռու մնալ Լիբանանի Լիտանի գետի հարավային հատվածում գտնվող շրջաններից։
Նման զգուշացումը բացատրվել է Իսրայելի և Պաղեստինում գործունեություն ծավալող «ՀԱՄԱՍ» խմբավորման միջև բռնկված ռազմական գործողություններով, որոնք կարող են այս կամ այն կերպ դրսևորվել այդ տարածքներում։
Հիշեցնենք, որ «ՀԱՄԱՍ»-ը Իսրայելի ուղղությամբ լայնամասշտաբ հարձակման անցել էր հոկտեմբերի 7-ին։
--00--ԼՀ