ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News
Փաշինյանենք հույսները Վանգայի վրա են դրել, ժամանակ են ձգում, որ Ադրբեջանը «պուպուշ» դառնա։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքագետ Թևան Պողոսյանը։
Պողոսյանի համոզմամբ, Ադրբեջանը մինչև Սյունիքը չվերցնի, չի հանգստանալու, դա է նրա քաղաքականությունը։ Ըստ Պողոսյանի՝ մենք համառորեն չենք ուզում ճանաչել ադրբեջանցիներին, պետք է անպայման գան, Երևանը գրավեն, որ հասկանանք՝ Հայաստանի դեմ պատերազմ է։
Քաղաքագետի պնդմամբ, Հայաստանը պետք է դիմադրի, այլ ոչ թե էսկալացիա թույլ չտալու անատամ քաղաքականություն իրականացնի, այն դեպքում, երբ այդ էսկալացիան անպայման լինելու է, անկախ մեր կամքից։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ