ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Ազգային ժողովում ժամը 16:00-ին «Հայաստան» խմբակցության առաջարկով խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցորի մշտական հանձնաժողովում տեղի կունենա ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին փակ քննարկում, հայտնում է ԱԺ-ում 24News-ի թղթակիցը։
Փակ քննարկմանը ներկա են լինելու Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը և Ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Աշոտ Խաչատրյանը:
Փակ նիստին ներկա են լինելու նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:
--00—ԼՄ