ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News
Փաշինյանը գնում է Սաակաշվիլիի ճանապարհով, պետք է իշխանափոխություն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։
Խալաթյանի համոզմամբ, Հայաստանի անվտանգությունը կոլապսի մեջ է, և այս ուղղությամբ իշխանությունը ոչինչ չի կարողանում անել։ Ըստ Խալաթյանի՝ զարմանալի է, որ ուժային կառույցները ըստ պատշաճի ապահովում են Փաշինյանի անվտանգությունը, բայց սահմանների անվտանգությունը չեն ապահովում և նույնիսկ երկու ադրբեջանցի զինվորների չեն կարողանում բռնել։
Փորձագետի պնդմամբ, հայ-ռուսական հարաբերությունները խորը ճգնաժամի մեջ են, ինչը կարող է լուրջ խնդիր դառնալ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ