ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Ռուսաստանը բացարձակապես հետաքրքրված չէ Հայաստանում ընթացող ներքին գործընթացներով, այն է՝ Սահմանադրության փոփոխության առաջարկով։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Վերելք» կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։
«Եթե ասեմ, որ ուշադրություն կա այս հարցին, կսխալվեմ, Հայաստանը դարձել է երկրորդական թեմա Ռուսաստանում։ Ռուսաստանում կա ինֆորմացիոն գիծ, որ Հայաստանը դավաճանում է ՌԴ-ին, գնում է դեպի Արևմուտք։ Այդ քայլերը դեռ մեղմ են, բայց եթե հայկական իշխանությունները շարունակեն այս գիծը, կլինի հզոր լրատվական գրոհ», - նկատել է նա՝ շարունակելով, թե ՌԴ-ում հարցնում են, թե ի՞նչ գին կարող է ունենալ Հայաստանի համար ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացումը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ