ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՀԲ առաքելությանը: Այս մասին տեղեկանում ենք նախարարության ֆեյսբուքյան էջից։
Նախարարը նշել է, որ ԱՆ թիմի կողմից սահմանվել են բարեփոխումների ֆինանսական հատկացումների հետ կապված ցուցիչներ, ինչը նշանակում է, որ ֆինանսական ռեսուրսներն ուղղվելու են կոնկրետ բարեփոխումների համար, որոնց իրագործումը կգնահատվի իրատեսական և չափելի ցուցիչներով: Դրանց շուրջ քննարկումներ են նախատեսված նաև Համաշխարհային բանկի փորձագետների և շահագրգիռ մյուս գերատեսչությունների հետ:
Համաշխարհային բանկի առաջադրանքի թիմի ղեկավար Ադանա Չուկվուման կարևորել է «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագծի հանրային քննարկումները և հանրային հաղորդակցության կազմակերպումը:
--00—ՅՄ