Ռաֆիկ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիր․ Ծանրամարտի ԵԱ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

ռաֆիկ



Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 81 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը երկամարտի 337 կգ արդյունքով (150+187 կգ) երրորդ տեղն է զբաղեցրել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում և դարձել է բրոնզե մեդալակիր: Ռաֆիկ Հարությունյանը վաստակեց մեկ փոքր և մեկ մեծ բրոնզե մեդալ։ 

Պոկում վարժությունում հայ ծանրորդը հաջող կատարելով միայն երկրորդ մոտեցումը՝ գլխավերևում պահել է 150 կգ կշռող ծարաձողն ու այս վարժությունում ցույց է տվել 4-րդ արդյունքը: Այս վարժությունում փոքր բրոնզե մեդալին արժանացել է Ավստրիան ներկայացնող հայազգի ծանրորդ Հմայակ Միսակյանը՝ 151 կգ արդյունքով:

Հրում վարժությունում հայ ծանրորդը փոքր արծաթե մեդալ է նվաճել՝ բարձրացնելով 187 կգ կշռող ծանրաձողը:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը երկամարտի 343 կգ արդյունքով նվաճել է Իտալիայի ներկայացուցիչ Օսկար Մարտինես Ռեյեսը:

Հրում վարժության պարգևատրումը կատարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

--00—ՍՊ