ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 89 կգ քաշայինների պայքարում երկամարտի 365 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը՝ դուրս մնալով մեդալային պայքարից:
Պոկում վարժությունում գլխավերևում պահել է 170 կգ կշռող ծանրաձողը: Կարապետյանը հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը: Երկրորդ և երրորդ մոտեցումների համար Կարապետյանը պատվիրել է 175 կգ-ն, սակայն ձախողել է:
Պոկում վարժության փոքր ոսկե մեդալը նվաճել է բուլղարացի Կառլոս Նասարը՝ 176 կգ արդյունքով նաև երիտասարդների համաշխարհային ռեկորդ սահմանել:
Հրում վարժությունում Կարապետյանը դարձյալ միայն մեկ հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 195 կգ կշռող ծանրաձողը:
Այս քաշային կարգում ԵԱ-ի չեմպիոնությունը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է բուլղարացի Կառլոս Նավասը՝ երկամարտի 391 կգ արդյունքով:
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ