«Բիս 1» կանչով հրդեհ՝ Փարաքարում․ ծուխը նկատելի է 1 կմ-ից, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

5

Ապրիլի 20-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։10-ի սահմանում ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի Մայրաքաղաքային փողոցի 98 հասցեում գործող շինությունում հրդեհ է բռնկվել, գրում է shamshyan.com-ը։



Ըստ աղբյուրի՝ ժամանել են հրշեջ-փրկարարական ջոկատից 4 մարտական հաշվարկ։ Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1»։ Ժամանել են նաև շտապօգնության բժշիկների հեթապահ 2 խումբ։ 



Աղբյուրը նաև հայտնում է, որ կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ հեռավորությունից։ 

--00—ԼՄ